13.01.2017

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հյուրերն են Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը, Պատմական գիտությունների թեկնածու, ազգագրագետ Սվետլանա Պողոսյան:

Թեմա՝ «Ազգային տոների հոգևոր կողմը և հին տոմարով Նոր տարի»     թեմայով:   Ասուլիսը տեղի կունենա հունվարի 13-ին, ժամը 11:00-ին: «Իմպերիում պլազա»     բիզնես կենտրոն, Ամիրյան 4/7, 4-րդ հարկ:

  • «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը:

Հունվարի 13-ին, ժամը` 11.00-ին թուրքագետը կխոսի Թուրքիայի ներքին և                              արտաքին քաղաքական համատեքստում սահմանադրական փոփոխությունների                    մասին: Բանախոսը կանդրադառնա նաև հայ-թուրքական սահմանին «ՊԱՏ»                          կառուցելու զարգացումներին:

  • Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը:

Հունվարի 13-ին ժամը 11:30-ին Կառավարության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ասուլիսը:

  • «Արմենպրեսս» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Հունվարի 13-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության                       մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ                 Սերժ Սրապիոնյանի ասուլիսը: Թեմա՝ Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարի: Այդ ուղղությամբ ընթացիկ տարվա ծրագրերը, «Դու ինչ ես անում  Ղարաբաղի համարե համահայկական շարժման շրջանակում իրականացված և           նախատեսված աշխատանքները:

  • «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբի հյուրերն են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Հունվարի 13-ին ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա                                      քննարկում «Ներքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները                                  խորհրդարանական ընտրություններին ընդառաջ» թեմայով:

  • «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ՀՀ ԱՆ գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը:

Հունվարի 13-ին ժամը 12-00-ին Հայացք մամուլի ակումբում կխոսվի                                         թունավորումներ տոնական օրերին թեմայով, կամփոփվի 2016թ-ը:

  • «Փաստարկ» մամուլի ակումբի հյուրն է Անի Հովհաննիսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:

Հունվարի 13-ին ժամը 13:00-ին բանախոսը կխոսի «Անալիտիկ»-ի գործի շուրջ:

  • «Հայացք» մամուլի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հունվարի 13-ին ժամը 13-00-ին բանախոսը կներկայացնի նախընտրական                                գործընթացներ՝ Ժողովրդավարական Հայաստան քաղաքացիական                                             նախաձեռնության ստեղծում, Արցախի սահմանադրությանն առընչվող հարցեր:

  • «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:

Հունվարի 13-ին ժամը 12:00-ին Արամ Հարությունյանը կխոսի ներքաղաքական                       զարգացումների մասին:

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

  • Հավանա ռեստորանային համալիրում տեղի կունենա «Սևակ Խանաղյան` առաջին անգամ Հայաստանում» թեմայով մամուլի ասուլիսը` ռուսական «Голос» նախագծի մասնակից և ուկրաինական «X factor» նախագծերի հաղթող՝ Սևակ Խանաղյանի մասնակցությամբ:
    Միջոցառումը տեղի կունենա հունվարի 13-ին` ժամը 12:00-ին:

Հունվարի 13-ին ժամը 14։00-ից մինչ 15։00-ը Հավանա ռեստորանային համալիրում                կազմակերպվում է նաև հանդիպում Սևակ Խանաղյանի հետ: Հանդիպման                                ընթացքում երկրպագուները հնարավորություն կունենան զրուցելու և                                        լուսանկարվելու արտիստի հետ, մուտքն ազատ է: Որպես մեկամսյա Ամանորյա շոու                նախագծի ամփոփում՝ Հին Նոր Տարուն՝ հունվարի 13-ին ժամը 19:30-ին, Հավանա                  ռեստորանային համալիրի շքասրահում և առաջին անգամ հայրենիքում ելույթ                          կունենա Սևակ Խանաղյանը՝ որպես երեկոյի հատուկ հյուր:

Երեկոյի ընթացքում կլինեն նաև «Իսպանական Կրքեր» պարային ներկայացումը և հայկական էստրադայի մի շարք երգիչների կատարումներ: Հիշեցնենք նաև, որ Սևակ             Խանաղյանը հայրենիք է ժամանելու հատուկ Հավանա ռեստորանային համալիրի                   հրավերով: «Սևակ Խանաղյան` առաջին անգամ Հայաստանում» թեմայով մամուլի               ասուլիսին կմասնակցեն երգիչ՝ Սևակ Խանաղյանը, պրոդյուսեր՝ Ալբերտ                                   Վարդանովը, Հավանա ռեստորանային համալիրի տնօրեն և պրոդյուսեր՝ Արայիկ                   Գաբաջյանը:

  • Հունվարի 13-ին կեզրափակվեն տոնական միջոցառումները:

Հունվարի 13-ին` ժամը 18:00-ին, «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի                                  շրջանակում Ազատության հրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի»                        Ամանորի տոնական եզրափակիչ համերգային ծրագիրը:




Լրահոս