Սևիլյան ավելիին էր արժանի. Զիդան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի Գավաթի 1/8 եզրափակիչ՝ «Սևիլյայի» դեմ պատասխան հանդիպումից հետո (3:3) գովաբանել է մրցակցին:

«Շատ դժվար խաղ էր: «Սևիլյան» շատ լավ էր խաղում և ավելիին էր արժանի, քան ոչ-ոքին է: Մենք խնդիրներ էինք զգում խաղադաշտի տարբեր դիրքերում, բայց կարողացանք հասնել ոչ-ոքի արդյունքին:

Մենք արժանիորեն ենք դուրս եկել մրցաշարի հաջորդ փուլ», – ասել է Զիդանը:




Լրահոս