26.01.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ

  • Տեղի կունենա Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ  2. 25 տարի անց» ֆիլմի մամուլի ցուցադրություն, ապա մամուլի ասուլիս

Հունվարի 26-ին  ժամը՝ 15.30-ին Արշակունյաց 34/3, Երևան Մոլ՝ «Կինոպարկ»-ում տեղի կունենա Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ  2. 25 տարի անց» ֆիլմի մամուլի ցուցադրությունը, իսկ 17.30-ին` մամուլի ասուլիսը

Մամուլի ասուլիսին ներկա կլինեն՝

«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն՝ Կարեն Ղազարյանը, ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը, դերասաններ՝ Անի Ղազարյանը, Շանթ Հովհաննիսյանը, Նարինե Գրիգորյանը, Բաբկեն Չոբանյանը,  Արծրուն Չոբանյանը, Դիանա Մալենկոն,  «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ՝  Հայկ Համբարձումյանը:

  • Տեղի կունենա Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի 1-ամյակին նվիրված համերգը և ձայնասկավառակի շնորհանդեսը

Հունվարի 26-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի 1-ամյակին նվիրված համերգը։ Կկայանա նաև քառյակի ձայնասկավառակի հայաստանյան շնորհանդեսը։ Նշենք, որ Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակն աշխարհում բացառիկ է իր կազմով, և մեկ տարվա գործունեության ընթացքում մեծ ճանաչում է ձեռք բերել աշխարհում։ Քառյակի կազմում հանդես են գալիս Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Դավիթ Գյուլամիրյանը (կլարնետ), Նիկոլայ Պողոսյանը (ֆագոտ), Գևորգ Ավետիսյանը (ֆլեյտա)։

  • Տեղի կունենա Ռոման Ամոյանի ասուլիսը

ՀՈՒՆՎԱՐԻ 26-ին, ժամը 13.00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Ռոման Ամոյանը հայտարարել է իր սպորտային կարիերան ավարտելու մասին:




Լրահոս