Ծառուկյանն անձամբ լինելու է մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Որտեղի՞ց է սկսելու և ի՞նչ քարոզարշավ է վարելու «Ծառուկյան դաշինքը»՝ հարցրինք մամլո պատասխանատու Իվետա Տոնոյանին։

«Քարոզարշավի ժամանակացույցը դեռ մշակման փուլում է: Բոլոր դեպքերում, պարոն Ծառուկյանն անձամբ լինելու է հանրապետության մեծ ու փոքր բազմաթիվ համայնքներում, զրուցելու-հասկանալու է ժողովրդի դարդուցավը, զուգահեռաբար գործելու են այլ քարոզչական խմբեր»:

Ինչպե՞ս է դիմագրավելու հակաքարոզչությանը, դաշինքից դուրս մնացած քաղաքական ուժերը կարծես դեմարշի են պատրաստվում։ «Հակաքարոզչությանը մեր վերաբերմունքը, անշուշտ, բացասական է, բացառապես առաջնորդվելու ենք մեր ծրագրերի քարոզչությամբ»: Չե՞ք պատասխանելու: «Փորձելու ենք չմտնել այդ կարգի պոլեմիկաների մեջ»:

Առավել մանրամասը՝  թերթի այսօրվա համարում




Լրահոս