Պատիժ Լուկաշենկոյի համար. Ռուսաստանը Բելառուսի դեմ նոր օրինագիծ է մշակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը նոր օրինագիծ է մշակել Ռուսաստան երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության պետությունների միջով մատակարարվող ապրանքների առևտրաշրջանառության արգելքի մասին, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:

Այդպիսով ռուսական իշխանությունները փորձում են սահմանափակել պատժամիջոցային ապրանքների վերաարտահանումը, որոնք վերավաճառում է, օրինակ, Բելառուսը:

ՌԴ կառավարությունը մտադիր է նաև արգելել պատժամիջոցային ապրանքների ձեռքբերումը «ֆիզիկական անձանց կողմից երկրի ներսում կարիքների համար» և սահմանափակել «գործարքների ցանկացած տեսակ»:

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը նշում է, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի խոսքով՝ այդ օրինագիծը Եվրասիական միության շուկան առավել «արդար» կդարձնի:




Լրահոս