Արթուր Բաղդասարյանին թվում է՝ հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի. հուսախաբ անողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական վերածնունդ» կուսակցության՝ նախկին ՕԵԿ-ի նախագահ Արթուր Բաղդասարյանին թվում է՝ հասարակությունը շատ կարճ հիշողություն ունի, եւ կարելի է տարատեսակ ստերով մոլորեցնել մարդկանց: Օրինակ՝ երեկ Արթուր Բաղդասարյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ես իմ ընտրողներին երբեք հուսախաբ չեմ արել ու չեմ էլ անելու»:

Ուշադրություն դարձրեք՝ այս հայտարարությունն արել է մի անձնավորություն, որը 2008թ. նախագահական ընտրություններում հանդես էր գալիս որպես թունդ ընդդիմադիր, անգամ իշխանություններին մեղադրում էր իր դեմ մահափորձ ծրագրելու մեջ: Հենց ընդդիմադիր կեցվածքի պատճառով ընտրություններին նա բավական ձայներ ստացավ: Բայց ընտրություններից հետո՝ մարտի 1-ի սպանդին ընդառաջ, Բաղդասարյանն իրեն նետեց իշխանության գիրկն ու կոալիցիոն հուշագիր ստորագրեց Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած ՀՀԿ-ի հետ:

Հիմա փորձեք ինքներդ պատասխանել՝ ի՞նչ էր սա, եթե ոչ ընտրողներին դառը հիասթափություն պատճառել, հուսախաբ անել: Ճիշտ է, դրանից հետո արդեն նախկին ՕԵԿ-ը անվանափոխվեց եւ դարձավ ՀՎԿ, սակայն դրանով ոչինչ չփոխվեց. հասարակության շրջանում նրանց, թերեւս, համարում են ամենավարկաբեկված կուսակցությունը:




Լրահոս