Ռուսաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ-2017»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական հեռարձակման միությունը (EBU) հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Պաշտոնական հաստատումից հետո, որ «Եվրատեսիլ-2017»-ին Ռուսաստանի մասնակից Յուլիա Սամոյլովայի մուտքը Կիև արգելվել է, EBU-ն երկու առաջարկ էր արել «Առաջին ալիք»-ին, սակայն Ռուսաստանն այդ առաջարկները չէր ընդունել:

Առաջարկները կայանում էին նրանում, որ Ռուսաստանը կամ մասնակցի արբանյակի օգնությամբ, կամ փոխի մասնակցին, ով կարող էր օրինական մուտք գործել Ուկրաինա:

««Առաջին ալիք»-ը մերժել է այդ առաջարկները: Դա նշանակում է, որ Ռուսաստանն այս տարի չի կարող մասնակցել մրցույթին»,- ասվում է EBU-ի հայտարարության մեջ:




Լրահոս