15.05.17

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՍՈՒԼԻՍՆԵՐ`

Տեղեկացնում ենք ձեզ, որ երկուշաբթի օրը` մայիսի 15-ին, ժամը 13:30-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (հասցե՝ Երևան, Մ.Մկրտչյան 5) նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում-քննարկում զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման նպատակն է տեղեկատվական կենտրոնների առկա աշխատանքային խնդիրների մասին տեղեկատվության փոխանակումը, կապի ստեղծումը, ինչպես նաև գովազդային և ճանաչողական նյութերի փոխանակումը:
Հրավիրում ենք ձեզ մայիսի 15-ին ժամը 13:15-ին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նիստերի դահլիճ՝ մասնակցելու հանդիպման քննարկմանը և լուսաբանելու այն:

Ձեր մասնակցությունը ցանկալի է:
Մինչ միջոցառման սկիզբը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը ԶԼՄ ներկայացուցիչների հետ կունենա ճեպազրույց։
Հանդիպումը նախաձեռնել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն և IRAPA (Ռոնալպյան խմբավորումների միջհամագործակցությունը Հայաստանի համար) ֆրանսիական և հայկական համայնքների համագործակցային հարթակի հետ համատեղ:
Հանդիպմանը ներկա են լինելու ինչպես կենտրոնների, այդպես էլ տեղեկատվական կառավարման մարմինների ներկայացուցիչներ և մասնագետներ, ովքեր կկիսեն իրենց գիտելիքները առկա միջազգային փորձի և մոդելների վերաբերյալ ՝ տալով նաև գործնական խորհուրդներ մասնակիցներին:

***

Մայիսի 15-ին, ժամը 12.30-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը կայցելեն Վանձորի պետական գյուղատնտեսական քոլեջ /հասցե` Վանաձոր, Ուսանողական 3/: Այցի ընթացքում նախարարները կծանոթանան քոլեջի ուսումնական գործընթացին, ինչպես նաև կհանդիպեն քոլեջի դասախոսների հետ, որի ընթացքում անդրադարձ կկատարվի ՄԿՈՒ ոլորտում ագրոմասնագիտությունների զարգացման խնդիրներին:

Մայիսի 15-ին ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Սեդրակ Սեդրակյանը և Երջանկության գաղտնիք ամուսնական գործակալության տնօրեն Իլոնա Բաղիշյանը:

Թեման` Մայիսի 15-ը  ընտանիքի միջազգային օրն է: Ժամանակակից հայ ընտանիքի առջև ծառացած հարցեր, պահպանման հիմնախնդիրներ, ինչպես երջանիկ ընտանիք կազմել:

***

2017թ.-ի մայիսի 15-ին ժամը 11:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 7-րդ դահլիճում տեղի կունենա Անի Զախարյանի գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվելու են Անի Զախարյանի դեմ կեղծ ցուցմունք տված ոստիկանները:

Մայիսի 15-ին ժամը 12:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է ,,Օժանդակենք երիտասարդ ընտանիքներին՛՛ հ/կ նախաձեռնող խմբի համակարգող Հովսեփ Պողոսյանը: ԹԵՄԱ՝ նախաձեռնության նպատակները և դրանց հաղթահարման ուղիները. դիտարկումներ Մայիսի 15-ին՝ Ընտանիքի օրվան ընդառաջ:

***

ՄԱՅԻՍԻ 15-ին՝ ժամը 13:00-ին, «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Սարյան 22) տեղի կունենա քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ասուլիսը:

ԹԵՄԱ.- Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփում:

***

Մայիսի 15-ին, ժամը` 12.00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում  քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը կխոսի Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ու ընտրություններից հետո հնարավոր զարգացումների մասին:




Լրահոս