Մեքենաներից օրը ցերեկով զանգվածային գողություններ են կատարվում. դեպքերը շատացել են հատկապես Մալաթիա-Սեբաստիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում Երևանում ավտոմեքենաներից գողության դեպքերը կտրուկ շատացել են: Դա հատկապես ակնառու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: ArmLur.am-ին ահազանգեր հասան, որ գողությունները կատարվում են նույնիսկ օրը ցերեկով, երբ գողերը՝ ծպտված, թալանում են մեքենաները:

ArmLur.am-ին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ բազում դեպքեր են եղել, երբ նույնիսկ առաքիչների մեքենաներն են ակնթարթորեն թալանել:

Այս առումով մեկնաբանության համար դիմեցինք Ոստիկանության լրատվության վարչություն, որտեղից մեզ փոխանցեցին հետևյալը, որ եթե նախորդ տարվա ութ ամիսներին գրանցվել է մեքենաներից գողությունների 961 դեպք, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում դրանց թիվը 684 է:

Ահազանգեր ոստիկանությունը հաճախ է ստանում: Վարորդներին խորհուրդ է տրվում հնարավորինս զգոն և ուշադիր լինել:




Լրահոս