Այս տղան սպանեց մրցակցին. «Արսենալ»-ի երկրպագուների արձագանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի երկրպագուները հիացական խոսքեր են հղել թիմի կիսապաշտպան, նորեկ Հենրիխ Մխիթարյանի հասցեին և տպավորված են նրա ցուցադրած խաղով: Ինչպես հայտնի է՝ «Էվերթոնի» հետ հանդիպման ժամանակ հայ ֆուտբոլիստը դարձել է երեք գոլային փոխանցման հեղինակ:

Ներկայացնում ենք երկրպագուներից մի քանիսի արձագանքը.

«Մխիթարյանը կախարդ է, նա կախարդի գլխարկ է կրում»:

 

«Նա ճիշտ էր, երբ ասում էր, որ «Արսենալը» հարձակողական թիմ է: Տվեք Մխիթարյանին գրոհելու հնարավորություն և նա ցույց կտա իր տաղանդը»:

«Բարի գալուստ «Արսենալ», որտեղ աստղերն են ծնվում»:

 

«Այս տղան սպանեց մրցակցին: Ավելին ենք սպասում քեզնից»:

«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, սակայն ուրախ եմ Մխիթարյանի համար: Նա այնտեղ է, որտեղ պետք է լիներ»:

 

 

 

«Միկին կդառնա ակումբի լեգենդը»:




Լրահոս