ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Սուրբ Սարգիս եկեղեցու ետնամասի պատին նման բովանդակությամբ նկար է դաջված։ Թե ինչ է ցանկացել հասկացնել այս տարօրինակ մտահղացման հեղինակը, դժվար է ասել։ Հավանաբար նա ագռավին համեմատել է «թշնամու» հետ՝ չկռռալու դեպքում երկար ապրելու հույսով։

 

 

ՀԱՐՑ. Եթե քաղաքացիական ծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի, ապա ի՞նչ պետք է անի նա, որպեսզի տույժը դուրս գա, ե՞րբ կարող է հանվել կարգապահական տույժը:

Ստեփան Գեւորգյան (41 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Գեւորգյանի հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կարգապահական տույժը կարող է հանվել մինչեւ մեկ տարին լրանալը, եթե քաղաքացիական ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում եւ դրսեւորել է իրեն որպեu բարեխիղճ ծառայող: «Կարգապահական տույժի հանումը» քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքների տեսակներից մեկն է:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայողն իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժի մասին պետք է տեղեկացվի կարգապահական տույժ նշանակելուց հետո` երեք օրվա ընթացքում:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` սոցիալական փաթեթի ծառայությունները ո՞ր աշխատողների վրա չեն ազդում։ Ովքե՞ր չեն կարող օգտվել սոցփաթեթի ծառայություններից։

Նելլի Իսրայելյան (35 տարեկան, ավագ օպերատոր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ սոցիալական փաթեթը չի տարածվում տվյալ մարմնում սոցիալական փաթեթի շահառուի վերջին վեց ամսվանից պակաս աշխատանքային ստաժ ունեցող անձանց (բացառությամբ հղիության եւ ծննդաբերության նպատակային արձակուրդից, մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդից, կադրերի ռեզերվից, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած անձանց: Թվարկված անձանց վերջին վեց ամսվա աշխատանքային ստաժը հաշվարկվում է առանց նշված ժամանակահատվածի) (զինծառայողների դեպքում մեկ զորամասից մեկ այլ զորամաս տեղափոխվելը չի դիտարկվում մեկ այլ մարմնի տեղափոխություն, սակայն այդպես է դիտարկվում հանրապետական գործադիր մարմնի փոփոխությունը (օրինակ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմ տեղափոխվելը), կես դրույքից պակաս դրույք (նորմալ աշխատաժամանակի 50 տոկոսից պակաս աշխատաժամանակ) ունեցող անձանց, հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող նպատակային արձակուրդում գտնվող անձանց, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով բարձրաստիճան պաշտոնատար անձանց վրա:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ սոցիալական փաթեթը ներառում է՝ առողջապահական փաթեթ` բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպում ու ֆինանսավորում; հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում; ուսման վճար` ԿԳՆ կողմից հաստատված ուսումնական ծրագրերով եւ հանգստի ապահովում ծառայությունները:




Լրահոս