Հրազդանի քաղաքապետի հրաժարականի հետքերով. շաբաթն ուրբաթից շուտ եկավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզպռտարանն առաջիկայում ստուգումնռր կիրականացնի Հրազդանի քաղաքապետարանում: Պատճառը հրազդանցիներից ստացած բողոքներն են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Կոտայքի մարզպետ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

Սակայն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար հուլիսի 2-ին հրավիրել է համայնքի ավագանու արտահերթ նիստ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց  քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, ո՞րն է հրաժարական տալու պատճառը:

-Պատճառ չկա, իրավիճակ է փոխվել:

-Այսինքն` չե՞ք կարող նոր իշխանությունների հետ աշխատել…

-Դե, կարող ենք աշխատել, 17 տարի աշխատել ենք, թող գան, ավելի լավ աշխատեն, էլ ի՞նչ ասեմ…

Այս եւ այլ հարցերի շուրջ նրա եւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ հարցազրույցը կարող եք ընթերցել «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում:




Լրահոս