Արարատում նորակոչիկների տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Այսօր՝ հուլիսի 25-ին ժամը 19։00-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 91 կմ հատվածում Զանգակատուն գյուղի վարչական տարածքում բախվել են Volkswagen մակնիշի 200 TT 12 համարանիշի եւ Opel մակնիշի 35 GL 750 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով 4 տուժած տեղափոխվել է Արարատի եւ Եղեգնաձորի բժշկական կենտրոններ։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Volkswagen-ը մեկնում էր Արցախ, իսկ ուղեւորները զինվորական ծառայության մեկնող նորակոչիկներ էին: Ըստ տեղեկությունների՝ վիրավորներից 2-ը նորակոչիկներ են։

Մանրամասները՝ այստեղ:




Լրահոս