Հարց քաղաքացիներից` բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիցումն ի՞նչ սկզբունքով է իրականացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիցումն ի՞նչ սկզբունքով է իրականացնում:

Լիաննա Մարգարյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամսական կտրվածքով բյուջեի սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդների հոսպիտալիզացումն իրականացնում է պլանային կարգով, հերթագրման եղանակով, բացառությամբ հետեւյալ ծառայությունների`
– սոցիալական հատուկ կարեւորություն ունեցող հիվանդությունները,
– շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունները,
– ծննդօգնություն,
– 0-7 տարեկան երեխաների բուժօգնություն,
– անհետաձգելի վիճակների բուժօգնություն:
(Հիմք` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի N 291-Ն որոշման, Հավելված N 4, կետ 2.):

ՀՀ առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական եւ դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ: Ի դեպ, հիվանդները, մինչեւ հերթագրմամբ բուժօգնություն ստանալու ժամկետը, անվճար բուժօգնություն կարող են ստանալ պետական պատվեր իրականացնող այլ հիվանդանոցային բուժհաստատություններում եւ տարածքային ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել (096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով: Ձեր բոլոր հարցերի պատասխանները մենք կտեղադրենք ինչպես «Ժողովուրդ» օրաթերթում, այնպել է ArmLur.am կայքում: 




Լրահոս