Վթար Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին.

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 11-ին, ժամը 11:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 11-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի (վարորդը՝ Ս. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել ձորը (մոտ 10 մ) և հարվածել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:




Լրահոս