Ֆելիպե Կոուտինյոն կարիերան կշարունակի Մյունխենի «Բավարիայում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի եւ Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա»: Այս մասին նշված է գերմանական ակումբի պաշտոնական կայքում:

Ֆուտբոլիստը կիրակի կժամանի Մյունխեն բուժզննում անցնելու համար: Բրազիլացին առաջիկա մրցաշրջանը կխաղա վարձավճարով, իսկ մյուս տարի բավարացիները կունենան հնարավորություն ձեռք բերելու նրա ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել անգլիական «Լիվերպուլից» 145 մլն եվրոյի դիմաց:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս