Կռիվ Նոր Նորքի շենքերից մեկի բակում. քաղաքացին կռիվը դադարեցնելու նպատակով իր պատուհանից օդ է կրակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Նոր Նորքի 8-րդ զանգվածի 35 շենքի մոտ կռիվ է և կրակոցի ձայն է լսվել:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 22.30-ին նշված շենքի բակում 59-ամյա մի տղամարդու և այլ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը դադարեցնելու նպատակով, 34-ամյա մի քաղաքացի կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը իր բնակարանի պատուհանից, իրեն պատկանող «Զորակ» տիպի գազային ատրճանակով կրակել է օդ:

Նա բերման է ենթարկվել, ներկայացրել ատրճանակը:
Նշանակվել է փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս