ՊԵԿ-ը միջազգային կոնֆերանս է իրականացրել. ինչ խնդիրներ են քննարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետական եկամուտների կոմիտեն էլեկտրոնային առեւտրի հարկման մարտահրավերները քննարկելու նպատակով օգոստոսի 23-ին նախաձեռնել է միջազգային կոնֆերանս: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկա են եղել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը։ Կոնֆերանսին մասնակցել են աուդիտորական ընկերությունների «Մեծ քառյակի» փորձագետները, ՌԴ դաշնային հարկային ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ աշխատակիցները:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ էլեկտրոնային առեւտրի հարկմանն առնչվող խնդիրների կարգավորումն օրակարգային է ՀՀ կառավարության համար: «Անհրաժեշտ է ներդնել կարգավորման այնպիսի մեխանիզմներ, որոնք չեն խոչընդոտի ոլորտի զարգացմանը եւ կլինեն միջազգային լավագույն փորձին համահունչ»,-ընդգծել է Միքայել Փաշայանը` տեղեկացնելով, որ փորձագետների հետ հանդիպումների արդյունքում կձեւավորվի գործողությունների ծրագիր:

ՌԴ դաշնային հարկային ծառայության նախա¬գահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկը կոնֆերանսի ժամանակ ներկայացրել է ՌԴ-ում էլեկտրոնային ծառայությունների եւ էլեկտրոնային առեւտրի հարկման ուղղությամբ կատարված բարեփոխումները եւ դրանց արդյունքները։

Միջազգային կոնֆերանսն անցկացվել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրակա¬նաց¬վող «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի աջակցությամբ։




Լրահոս