ԱԱՏՄ-ն «Գլորիա»-ի տնօրենին ավտոբուսի վթարը ծառայողական քննության ենթարկելու ծանուցում է ուղարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտոբուսի կողաշրջման դեպքը ծառայողական քննության ենթարկելու ծանուցում է ուղարկել «Գլորիա» ընկերության տնօրենին, այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:

«Մենք այսօր տվել ենք ծանուցում «Գլորիա» ընկերության տնօրենին այն մասին, որ նրանք պարտավոր են իրականացնել ծառայողական քննություն, որպեսզի պարզեն, թե ում մեղքով է եղել այդ պատահարը և արդյունքների մասին տեղեկացնեն մեր տեսչական մարմնին: Արդյունքներից կախված՝ մենք կիրականացնենք նաև վարչական վարույթ, որպեսզի տեսնենք՝ այդտեղ գործատուի մեղքը կա՞, թե՞ ոչ, և արդյոք խախտվել են ՀՀ օրենսդրության կետերը»,- ասաց Ավագյանը:

Վթարից հետո պարզվել էր, որ ավտոբուսում եղել են «Գլորիա» ընկերության արտադրամաս մեկնող աշխատակիցները:




Լրահոս