ԱԳ առաջին փոխնախարարի հրաժարականի պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, Գրիգոր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից: Քիչ առաջ Հովհանիսյանն անդրադարձել է իր պաշտոնանկությանը` հրապարակելով.

«Բազմամյա միջազգային և դիվանագիտական գործունեությունից հետո նպատակ ունեմ ուժերս ներդնելմասնավոր հատվածում, փորձելով օգտակար լինել նար տնտեսական, հատկապես` արտաքին տնտեսական ոլորտում: Մինչ այդ. այս վերջին առիթն եմ օգտագործում խորը երախտագիտությունս հայտնելուԿառավարության Ազգային ժողովի և Արտաքին գործերի նախարարության իմ գործընկերներին համատեղ աշխատանքի և այն մեծ պատվի համար, որին ես արժանացել եմ այս տաիների ընթացքում»:

Հավելենք, որ Գրիգոր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում երկար տարիների աշխատանքի փորձով պրոֆեսիոնալ պետաշխատող էր եւ ԱԳ առաջին փոխնախարարի պաշտոնից ազատման դիմում էր գրել անցած տարվա նոյեմբեր ամսից: ArmLur.am-ի տեղեկություններով` նա պետական համակարգից դուրս եկավ ավելի եկամտաբեր աշխատանքի անցնելու համար, բայց ոչ թե արտաքին քաղաքական ոլորտում, այլ միջազգային տնտեսական բնագավառում: Մեր տեղեկություններով` Հովհաննիսյանին հրավիրել են աշխատանքի Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկում` հաշվի առնելով նրա փորձառությունը միջազգային ատյաններում:




Լրահոս