«Փյունիկ»-ի մարզադպրոցը կսկսի աշխատանքը հաջորդ շաբաթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի 2002-2007 թվականներիտարիքային խմբերի թիմերը մայիսի 11-ից կարող են վերսկսել մարզումները:

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: ՀՖՖ մանկապատանեկան մրցումներին մասնակից ակումբները համապատասխան թույլտվությունը ստացել են ՀՖՖ-ից։ Անհրաժեշտ է մարզումները վերսկսելիս պահպանել ՀՀ պարետատան և ՀՀ առողջապահությաննախարարության կողմից սահմանված սանիտարական նորմերը և ցուցումները:

Դեռևս հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն այս տարիքային խմբերի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումները:




Լրահոս