Վարչապետի աշխատակազմի երկու աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից 2–ի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

«Երկու աշխատակիցներ են, ովքեր միմյանց հետ շփվել են, այժմ երկուսն էլ մեկուսացված են»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում Մանե Գևորգյանը հայտնել էր, որ վարչապետի աշխատակազմի կադրերի վարչության աշխատակիցներից մեկը մի քանի օր առաջ թեստ էր հանձնել, իսկ նրա շփման շրջանակը պարզվել էր, և ևս մեկ աշխատակից մեկուսացվել էր։

Լիդա Եղիազարյան




Լրահոս