Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է. նախարարությունում վարակվածներ կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում կորոնավիրուսի վարակվածության դեպքեր են գրանցվել և այդ պատճառով որոշում է կայացվել, որ նախարար Սուրեն Պապիկյանը կինքնամեկուսանա:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ևս ինքնամեկուսացված է: Այս մասին ArmLur.am-ին հայտնեց նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: Նա հայտնեց, որ նախարարությունում կան և՛ կորոնավիրուսով վարակված աշխատակիցներ և՛ կոնտակտավորներ:

Հավելենք, որ Սուրեն Պապիկյանի գլխավորած նախարարությունում այլ վարակակիրներ ևս կան: Ըստ տեղեկությունների, վարակված են նրա տեղակալները:




Լրահոս