Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ մինչև 2020թ. հունիսի 30-ը, ներառյալ, «X» կանխավճարային և հետվաճարային սակագնային պլանների, ինչպես նաև «և» սակագնային պլանի տարբերակ 2-ի շրջանակում «YouTube» և «TikTok» հավելվածներն օգտագործելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն սպառվում:
«+Video» ծառայությունը ներկայում հասանելի է և ավտոմատ ակտիվացված է վերոնշյալ սակագնային պլանների ակտիվ փաթեթ* ունեցող բաժանորդների համար:
Ծառայությունը թույլ կտա բաժանորդներին «YouTube» և «TikTok» հավելվածներում անսահմանափակ դիտել ու վերբեռնել տեսանյութեր և լսել երաժշտություն՝ որքան ցանկանան:
Ընկերության TikTok-ի պաշտոնական էջին միանալու համար հետևեք հղմանը՝ tiktok.com/@viva_mts :
Ծանոթություն
2020թ. հուլիսի 1-ից «YouTube» և «TikTok» հավելվածներից օգտվելիս կօգտագործվեն սակագնային պլանի շրջանակում տրամադրվող մեգաբայթերը:
* սակագնային պլանի փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ
ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ
տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից`
2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և
բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի
շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000
(Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության
կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am
***
Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է:
Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի
Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու
Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com