Երեկ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան քաղաքներում տեղի ունեցած դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, դուք ի՞նչ կապ ունեք Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ: Սյունիքում տարածված լուրերի համաձայն՝ դուք այդ միջադեպի հետ կապ եք ունեցել, ուստի դրա համար Ձեզ էին պահանջում: Ի՞նչ կասեք այս մասին: Ըստ լուրերի՝ Քաջարանի քաղաքապետը չի ենթարկվում մարզպետարանին , եւ մարզպետարանը երկար ժամանակ ատամ ունի նրա վրա:
-Բացարձակ կապ չունեմ, ես միջադեպերի մասին տեղեկացել եմ մամուլից։ Քաջարանի համայնքապետի ու համայնքապետարանի հետ Սյունիքի մարզպետարանը միշտ ունեցել է գործընկերային ու բարիդրացիական հարաբերություն, ոչ մի լարվածություն երբեք չի եղել։
-Այդ դեպքում ինչո՞ւ էին պահանջում Ձեր հրաժարականը:
-Հարցի հասցեատերը ես չեմ, բայց կարծում եմ դրանով փորձում էին հարցին քաղաքական ենթատեքստ տալ։
-Քաջարանի քաղաքապետի հետ վստա՞հ եք, որ խնդիրներ չկան,ասում են, որ նա մարզպետարանին չի ենթակվում:
-Նման խնդիր երբեք չի եղել, առհասարակ մարզպետարանը բոլոր համայնքապետերի հետ ունի գործընկերային հարաբերություններ:
-Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ եք Սյունիքի մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի հետ : Ըստ լուրերի՝ Դուք ոստիկանապետի հետ եք համագործակցել այս ծեծկռտուքի հարցում:
-Ես Պարոն Ազիզյանի հետ ծանոթացել եմ նշանակվելուց հետո, ու շփվել ենք ի պաշտոնե: Ո՛չ, ես ծեծկռտուքի մասին տեղեկացել եմ մամուլից։
զրուցեց Քնար Մանուկյանը