ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Ճանապարային ոստիկանության կարգախմբերի հետ կրկին համատեղ խստացված մշտադիտարկումներ և հսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ։
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված գործառույթների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում իրականացրած դիտարկումների տվյալների համաձայն վարչական տարբեր շրջաններում և մարզերում Տեսչական մարմինը կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում արձանագրել է խախտումների թվաքանակի և բնույթի կտրուկ նվազման ցուցանիշ։
Մանրամասները՝ տեսանյութում