Հայրիկս արդեն 5-6 օր է գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում․ Այգեկ համայնքի ղեկավարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ինչ վիճակում է նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Այգեկ համայնքի գյուղապետարանը փակ է, աշխատակիցներն ու համայնքի ղեկավարի 7-հոգուց բաղկացած ընտանիքը ինքնամեկուսացված են: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարի՝ Վարուժան Աբրահամյանի որդին՝ Արսեն Աբրահամյանը:

«Հայրիկիս արդեն 5-6 օր է գտնվում է Գրիգոր Լուսավորիչ Բժշկական կենտրոնում։ Վիճակը լավ է, մենք էլ տանն ենք ինքնամեկուսացված, բոլորիս զգացողությունը լավ է, մայրիկիս էլ են թեստ արել, պատասխանը եղել է բացասական»,-նշեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ Այգեկ համայնքի ղեկավարի շփման շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են, իսկ թե որտեղից է վարակվել Արսեն Աբրահամայնը՝ որդին նշում է, որ հայտնի չէ։

«Ճիշտ է ես մեկուսացված եմ, բայց տեղյակ եմ, որ համայքնում բոլոր ախտահանման աշխատանքներն իրականացվում են, եւ խուճապային տրամադրություն գյուղում չի տիրում»,-հավելում է մեր զրուցակիցը։

Նշենք, որ հուլիսի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 30903 դեպք, որոնցից 18709-ը` առողջացած, 546-ը` մահվան ելքով:

Լիդա Եղիազարյան




Լրահոս