Հանրակրթական ուսումնական հաստատությունների 2426 աշակերտի համար ուսումնական գործընթացը կազմակերպվել է կենտրոնացված հեռավար ձևով` հիմք ընդունելով հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։
Աշակերտի առցանց կրթության կազմակերպման համար դպրոցի օպերատորից հարկավոր է ստանալ երեխայի մուտքանունն ու գաղտնաբառը և գրանցվել այս հղումով։
Գրանցման քայլերը ներկայացված են կից տեսանյութում։ Անհրաժեշտ է միանալ աշակերտի դասարանի թիմին և հետևել դասավանդող ուսուցչի հրահանգներին։
Կայքում կտեղադրվեն նաև դասարանների հղումները։ Գրանցվելով և անցնելով այդ հղումներով` հեշտությամբ հնարավոր է օգտվել առցանց դպրոցի տրամադրած բովանդակությունից։
Կենտրոնացված հեռավար ուսուցմամբ ապահովվում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը։
e-school Armenia նախագիծն ապահովում է դպրոցական կրթական ծրագրի բովանդակությունը՝
1) տեսադասերի,
2)վեբինարների,
3)էլեկտրոնային նյութերի միջոցով։
Երեխայի գնահատման համար պատասխանատու է դպրոցը։
Գնահատման և մասնակցության հաշվառման հետ կապված հարցերով անհրաժեշտ է դիմել դպրոց, քանի որ այն տեղեկացված է լինելու աշակերտի ակտիվության և մասնակցության վերաբերյալ։
Հիշեցնենք, որ աշակերտը կարող է չհաճախել դպրոց, եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության սահմանած ցանկի, ինչպես նաև եթե ընտանիքում հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ կամ ընտանիքի որևէ անդամ կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբում է՝ բժշկական հաստատ համապատասխան ցուցումով։
Մանրամասները՝ տեսանյութում