Համավարակի ընթացքում Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսի հետևանքով երկու աշխատակից է մահացել:
Այս մասին հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Նա տեղեկացրել է, որ երկու քաղաքացիներն էլ ունեցել են ուղեկցող հիվանդություններ:
Վերջինս հայտնել է, որ այս ընթացքում Կադաստրի կոմիտեում եղել են նաև երեք վարակված, ինչպես նաև ինքնամեկուսացվածներ: Այս պահին բուժման փուլում գտնվողներ չկան: