Կազբեգի – Վերին Լարս (վրաց-ռուսական սահման) ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար: Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության բաժինը:
Ձյան առատ տեղումների և ձնահյուսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածը երկու օր փակ է մնացել բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղաշարժն այսօր մասամբ վերականգնվել է:
Ներկայումս Կոբի-Գուդաուրի հատվածում թույլատրվում է միայն մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը:Ավտոճանապարհի փակ լինելու պատճառով հնարավոր չէ բեռնափոխադրումներ իրականացնել :