Կարմիր խաչը Ստեփանակերտի քաղաքապետարանին է փոխանցել սննդամթերք, հիգիենայի պարագաներ և այլ օգնություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելությունը Ստեփանակերտի քաղաքապետարան է փոխանցել սննդամթերքի 500 ծանրոց, հիգիենայի պարագաների 620 հավաքածու, 7000 տուփ մակարոնեղեն, 4000 կգ շաքար և 1660 վերմակ՝ հակամարտության սրացման հետևանքով տուժած խաղաղ բնակիչներին բաժանելու համար: Բացի այդ, 1600 ծածկոց ուղարկվել է Մարտունու քաղաքապետարան, 1500՝ Ասկերանի քաղաքապետարան ՝ դրանց կարիքն ունեցող անձանց տրամադրելու նպատակով:

Դեռևս ռազմական գործողությունների ընթացքում ԿԽՄԿ-ն պարբերաբար սնունդ և հիգիենայի պարագաներ էր փոխանցում Ստեփանակերտի քաղաքապետարան՝ ապաստարաններում գտնվող մարդկանց կարիքները հոգալու համար: Կազմակերպությունը նաև բժշկական բնույթի օգնություն է տրամադրել մի շարք հիվանդանոցների:




Լրահոս