**Խոյ**. Օրը բարդ կլինի, սակայն եթե օրվա սկզբին դեռ հնարավոր կլինի խուսափել տհաճություններից, ապա երկրորդ կեսին դա անելն անհնար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհաշտվեն վաղեմի թշնամիների հետ, կամ գոնե կկնքեն չեզոքություն, ինչը հնարավորություն կտա հանգստանալ պայքարից և կենտրոնանալ սեփական գործերի վրա:
**Ցուլ**. Օրվա առաջին կեսին ոչ մի կարևոր բան մի ձեռնարկեք, քանի որ դա բարդ ու լարված ժամանակահատված է՝ շռայլ ամեն տեսակի տհաճ անակնկալներով: Անհաջողությունները ձեզ կհետևեն ամեն քայլափոխի, սակայն դժվար թե թափվեն ձեր գլխին, եթե դուք որոշեք տեղից չշարժվել: Առավոտյան հատկապես պետք է խուսափել նոր ծանոթություններից՝ չգիտես ինչու ձեզ դուր են գալիս այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է որքան հնարավոր հեռու մնալ:
**Երկվորյակ**. Ստեղծվում է այնպիսի տպավորություն, թե բոլոր խնդիրները կարելի է լուծել մի հարվածով, այնինչ իրականում բոլորովին այդպես չէ, և ինչ-որ բանի հասնելու համար դուք դեռ շատ եք չարչարվելու: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը՝ դժվար թե դուք ձեզ հարմարավետ զգաք սակավածանոթ մարդկանց շրջապատում: Դրա համար էլ ավելի լավ է սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփումներով:
**Խեցգետին**. Նշանի որոշ ներկայացուցիչներին օրը խոստանում է շրջադարձային փոփոխություններ անձնական կյանքում: Եկել է բախտորոշ հանդիպումների ժամանակը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նոր գլխապտույտ սիրավեպի սկիզբը դնել: Այսօր ձեզ չի հաջողվի խուսափել մանր կենցաղային դժվարություններից, ցավալի թյուրիմածություններից, մտերիիմների հետ վեճերից:
**Առյուծ**. Սա այն օրերից է, որը պետք է անցկացնել հանգիստ ռեժիմով, չանելով ավելորդ գործողություններ և հնարավորության դեպքում պահպանելով լավ տրամադրությունը: Եթե ցանկանում եք լիցքաթափվել, ապա կարող եք դա ձեզ թույլ տալ՝ օրը բարենպաստ է դրա համար: Արդյունավեր կլինեն կոսմետիկ և առողջարարական պրոցեդուրները, ինչպես նաև՝ բուրմունքաթերապիան:
**Կույս**. Չնայած որ օրը ոչ մի կերպ վատ չես համարի, այնուամենայնիվ տպավորությունը միանգամայն տհաճ է: Իսկ դրա գաղտնիքը թաքնված է էմոցիոնալ ֆոնի անկայության մեջ՝ դուք հեշտությամբ կորցնում եք հոգեկան հավասարակշռությունը, ամեն մի մանրուքից ընկնում տրտմության գիրկը, վիճում մարդկանց հետ, ում հետ ժամանակին շատ լավ էիք լեզու գտնում:
**Կշեռք**. Տհաճ օր է: Ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում, չի հաջողվում նաև իրականացնել այն պլանները, որոնց հետ դուք մեծ հույսեր էիք կապում: Ստիպված եք լինելու նահանջի ուղիներ փնտրել, ինչ-որ բան զոհաբերել՝ ապագայում նպատակներին հասնելու համար: Հատկապես բարդ կլինի նշանի այն ներկայացուցիչների համար, ում հարաբերությունները սիրելի մարդու հետ անհարթ են դասավորվում:
**Կարիճ**. Այսօր դուք չափից ավելի շատ եք տրվում երևակայությանը, այնինչ շատ ավելի լավ կլիներ իրերին մոտենալ իրատեսորեն: Իհարկե, հաճելի է մտածել, որ ամեն ինչ ինքնահոսով կհարթվի, սակայն իրավիճակը չի բարելավվի, մինչև որ դուք վճռական քայլերի չդիմեք: Չարժե այսօր զբաղվել այնպիսի աշխատանքով, որը պահանջում է մեծ ճշգրտություն և մանրուքների նկատմամբ հատուկ ուշադրություն՝ դուք դժվարությամբ եք կենտրոնանում, դրա պատճառով էլ մեծ է սխալներ թույլ տալու հավանականությունը:
**Աղեղնավոր**. Օրվա առաջին կեսն անցնում է շատ հանգիստ, և դրանից արժե օգտվել, որպեսզի ավարտին հասցնեք վաղօրոք սկսած գործերը: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի գտնել հաճելի շրջապատ, սակայն միայնության մեջ էլ նրանք իրենց շատ լավ կզգան: Օրվա երկրորդ կեսը վճռական գործողությունների ժամանակահատվածն է:
**Այծեղջյուր**. Հաջող օր է, երբ դուք հիանալի հարթում եք գրեթե բոլոր այն գործերը, որոնց ձեռնամուխ եք լինում: Շատ տեղին է ձեր հնարամտությունը, որի շնորհիվ և’ դուք եք կարողանում դուրս գալ բարդ իրավիճակներից, և’ մտերիմներին ցուցաբերում օգնություն, որի կարիքն այսօր նրանք շատ զգում են: Հնարավոր են դրամական մուտքեր և արժեքավոր նվերներ, չի բացառվում հաջողություն կոմերցիոն գործունեության մեջ:
**Ջրհոս**. Սա այն անհարթ օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ փլուզում են այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն ստեղծում էին, իսկ հետո էլ՝ այլ պահի ազդեցության տակ՝ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել որոշումներ կայացնելուց:
**Ձկներ**. Այսօր կարող են լուրջ խնդիրներ ծագել մտերիմների հետ հարաբերություններում: Տարաձայնությունների իրական պատճառը ընկած չէ արտաքին մակերևույթին, և ձեզ պետք կլինի բավական ժամանակ ծախսել՝ դրան փորփրելով հասնելու համար: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր, իսկ դրանց ըստ էության կիրառություն գտնել կհաջողվի նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին: