ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու է ՍԴ-ն ձգձգում պատգամավորների դիմումի քննությունը. թեժ քննարկումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ամիսներին թեժ աշխատանք է սպասվում նաեւ Սահմանադրական դատարանում: Բանն այն է, որ կան մի քանի հարցերի քննարկումներ և նիստեր, որոնք հանրային հետաքրքրություն են ներկայացնում:

Նախ՝ փետրվարի 17-ին Սահմանադրական դատարանը բանավոր կերպով քննելու է ընդդիմադիր խմբակցությունների դիմումը, որով վերջիններս վիճարկում են նախորդ տարվա հունիսին կատարված սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը։ Հենց դրանց արդյունքում ՍԴ նախագահի պաշտոնից ազատվեց Հրայր Թովմասյանը, իսկ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Հրանտ Նազարյանի եւ Ֆելիքս Թոխյանի լիազորությունները ժամանակից շուտ դադարեցվեցին, եւ նրանք ուղարկվեցին թոշակի։  Վիճարկվում է նաև Հանրապետության Նախագահին Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու լիազորությունից զրկելու դրույթի սահմանադրականությունը։ Սակայն հետաքրքիր է, որ այս հարցի քննարկումն անընդհատ ձգձգվում է: Դիմումը ՍԴ մուտքագրվել է դեռևս 2020 թվականի օգոստոսի 18-ին։ Դրանից հետո ՍԴ-ը բոլոր հնարավոր ու անհնարին եղանակներով ձգձգել է գործը վարույթ ընդունելը և այն վարույթ է ընդունել միայն 2020 թվականի դեկտեմբերի 2-ին։ Եվ փետրվարի 9-ին նիստը կայանալու փոխարեն այն կքննարկվի փետրվարի 17-ին:

Իսկ Դատական օրենսգրքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի դիմումը կքննարկվի մարտի 16-ին: Իսկ ահա րդեն ապրիլի 13-ին Սահմանադրական դատարանը կքննի պատգամավորների 1/5-րդի դիմումը, որով նրանք որոշելու են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին Ազգային ժողովի որոշման՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Ազգային ժողովում նման նախաձեռնությամբ հանդես էր եկել իշխող խմբակցությունը, եւ որոշումը ընդունված էր, սակայն դեռ հարցի սահմանադրականությունը պետք է վիճարկվի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս