ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խորհրդարանում փակ ռեժիմով ընթանում է ռազմագերիների վերաբերյալ նախագծի քննարկումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այս պահին ընթանում է փակ նիստ, օրակարգում մեկ հարց է՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ նախագիծը:

Նախագծի հիմնական զեկուցողը Աժ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն է, իսկ հարակից զեկուցողը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Երանյանը: Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահը առաջարկեց քննարկումը փակ ռեժիմով անցկացնել, որին համաձայնեցին հանձնաժողովի անդամները: Այս պահին նիստը ընթանում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս