Այսօր Վերաքննիչ դատարանի դիմաց էր նաեւ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Նա եկել էր մասնակցելու Արա Սաղաթելյանի գործով դատական նիստին, որի ժամանակ պետք է հրապարակվեր վճիռը եւ վերջինս դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Արթուր Վանեցյանը պատասխանեց նաեւ մի քանի հարցերի:
«Եվս մեկ անգամ անդրադառնամ իմ հայտարարությանը՝ կապված գերիների հետ: Իմ հայտարարությունն այն էր, որ այս իշխանությունները, որոնք պարտվել են պատերազմում, չեն կարողանում ներկայացնել ժողովրդի շահերը, չունեն որևէ հնարավորություն լուծել գերիների հետ կապված հարցը» – նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում