«Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞. Էս չի՞ բերածդ մարդը». Փաշինյանը նախատել է Պապիկյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի իրական պատկերը, ասում են, չի գոհացրել Փաշինյանին։ Որքան էլ իշխանական թիմը ձեւացնի, թե հաջող հանրահավաք էր, սակայն Փաշինյանը, ըստ էության, այդ օրն առերեսվել է իրականության հետ եւ հասկացել, որ անգամ վարչական ռեսուրսի ուժով եւ նույնիսկ հոգեբուժարաններում գրանցված անձանց բերման ենթարկելով՝ «ժողովրդական լայն աջակցություն» չեն կարողացել ապահովել։

Նրան զեկուցել են, որ առավելագույնը 18-20 հազար մարդ է եղել հրապարակում, մինչդեռ հանձնարարված էր ամեն գնով լցնել հրապարակը՝ գոնե մի 40-50 հազար ապահովելով։

Այդ հավաքի գլխավոր պատասխանատուն տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն էր, ում, մեր տեղեկություններով, հանրահավաքի օրը Փաշինյանը նախատել է՝ տեսնելով Պապիկյանի ինքնագոհ պահվածքը։ «Ինչի՞դ վրա ես էդքան ուրախ, կազմակերպածդ հանրահավաքի՞։ Էս չի՞ բերածդ մարդը»,- ասել է Փաշինյանը Պապիկյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս