ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հեղուկ գազը թանկացել է. ինչ է կատարվում շուկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են և բենզինի և հեղուկ գազի գները։

Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում հեղուկ գազի գինը թանկացել է: Այսինքն` հեղուկ գազի մեկ լիտրը 180 դրամից թանկացել է դառնալով 210-220 դրամ: Այս թեմայի շուրջ

ArmLur.am-ը զրուցեց «Էքսպերտ Թե» ընկերության ղեկավար Մկրտիչ Տիգրանյանի հետ եւ հետաքրքրվեց հեղուկ գազի գնի թանկացման պատճառների մասին:

Հեղուկ գազի թանկացման իրական պատճառներն իմանալու համար կապ հաստատեցինք նաեւ ՙԳազ Պրոպան՚ ընկերության հետ, որտեղից մեզ փոխանցեցին, որ այն կապված է միջազգային շուկայի գների բարձրացման հետ:

Նշենք, որ հեղուկ գազ Հայաստան ներկրվում է ոչ միայն Իրաքից, այլեւ Ռուսաստանից եւ Իրանից:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս