Խոյ
Ձեզ ուրիշի խնդիրներով մի ծանրաբեռնեք, ձերն էլ ձեզ բավական է: Իհարկե եթե կարող եք դիմացինին օգնել, օգնեք, բայց մի ապրեք ուրիշի պրոբլեմներով:
Ցուլ
Դուք այսօր ունակ եք սարեր շուռ տալ, եթե ձեր տրամադրություն բարձր է, ոչ մի խոչընդոտ ձեզ չի կարող կանգնեցնել:
Երկվորյակ
Օրը շատ արագ կանցնի, որոշ բաներ ձեր ուզածով չի ընթանա, բայց հիշեք, որ սա կյանք է և շատ անկանխատեսելի:
Խեցգետին
Այսօր դուք պետք է շատ կենտրոնացած լինեք, հակառակ դեպքում աշխատավայրում սխալվելու հավանականությունը մեծ է:
Առյուծ
Դուք ձեր առաջ բազում նպատակներ եք դրել և կամաց-կամաց դրանք իրականացնում եք, մի շտապեք, միայն դանդաղ տեմպով ընթանալու ժամանակ բոլոր հարցերը կլուծվեն:
Կույս
Սիրելին ձեզ բազում խնդիրների առաջ կկանգնեցնի և ձեր օգնության կարիքը կզգա, անպայման օգնեք, նա արժանի է դրան:
Կշեռք
Այսօր ձեզ հակացուցված է ծալած ձեռքերով նստել: Եթե միայն դիտորդի դերում լինեք, ձեզ մոտ ոչինչ չի ստացվի:
Կարիճ
Այսօր բանակցություններ վարելու, համաձայնության գալու օր է, խոսքը վերաբերում է հատկապես գործընկերների հետ հարաբերություններին:
Աղեղնավոր
Դուք այսօր ձեզ մի փոքր կոտրված եք զգում, ոչինչ չեք ուզում անել, ոչինչ չեք ուզում լսել, լսեք ձեր ներքին ձայնին:
Այծեղջյուր
Հնարավոր է այսօր մի քանի սխալ քայլ կատարեք, բայց դրանք անդառնալի սխալներ չեն, ամեն ինչ կարող եք վերականգնել:
Ջրհոս
Սիրելիի հետ հարաբերությունները մի փոքր լարված կլինեն, դրա պատճառը դուք եք, սխալը ձեր մեջ փնտրեք:
Ձկներ
Սկսեք հետևել ձեր առողջությանը, դուք սովորություն ունեք առողջության հետ կապված ցանկացած խնդիր անտեսել: