ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է նոր՝Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունները Visa և Mastercard պրեմիում դասի քարտապաններին:
Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը՝ անվճար ծառայություններ են, որոնք թույլ կտան հաճախորդներին խուսափելառօրյամանր գործերից, օպերատիվ լուծել կարևոր խնդիրներ, որոնք պահանջում են լրացուցիչ ժամանակ և փորձ, համոզված լինել, որ իրենց տրամադրության տակ ունեն 24/7 ռեժիմով հասանելի անձնական առցանց օգնական, ով կարողանում է ազատ հաղորդակցվել հաճախորդին հարմար լեզվով, պատրաստ է խոսելցանկացած թեմայով, քննարկել հետաքրքրող հարցեր և գիտի գլխավոր կանոնը՝ «Հաճախորդը միշտ ճիշտ է … նույնիսկ եթե ոչ միշտ»: Կոնսյերժն աշխատում է խիստ գաղտնի և կօգնի հաճախորդին ելք գտնել ֆորս-մաժորային իրավիճակներից:
Visa Chatbot-ը և Chatbot Consierge-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի պրեմիում դասիքարտապաններինհնարավորություն են տալիս անսահմանափակ թվով ցանկացած տիպիհարցեր ուղղելու՝ ապրանքների և ծառայությունների առաքում, հյուրանոցների, ռեստորաններում և ակումբներում սեղանների ամրագրում, ցանկացած հաստատության կոնտակտային տվյալների որոնում, առցանց միջոցառումների և ճանապարհորդությունների կազմակերպում, օգնություն կորած ուղեբեռը վերադարձնելու համար, տան կամ ավտոմեքենայիվարձակալություն, իրավական աջակցություն, ցանկացած տեղեկատվություն տրամադրում, նույնիսկ՝տեղեկատվություն փոխարժեքների, եղանակի, տարբեր իրադարձությունների և այլնի վերաբերյալ:
Visa Chatbot-ն անվճար ծառայություն է ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Infinite և Visa Signature քարտապանների համար, որը տրամադրում է ակտուալ տեղեկատվություն քարտերի առավելությունների, հատուկ առաջարկների, ճանապարհորդության ընթացքումզեղչերի և արտոնությունների մասին, ինչպես նաև առաջարկում է շուրջօրյակոնսյերժ-ծառայություն: Ծառայությունը հասանելի է Telegram, Viber կամ Facebook Messenger մեսենջերներում: Այն հնարավորություն է տալիս հարմար և անվտանգ փոխանցում կատարել քարտից Visa քարտին: Visa Chatbot-ում գրանցվելու համար հաճախորդը պետք է ընտրի նախընտրելի մեսենջերներից մեկը, մուտք գործի հավելված և ընտրի իր քարտիդասը, որից հետո նա կկարողանա ծրագրում տեսնել գործընկերներիընթացիկ ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն, հասանելի ծառայություններիցանկ, ներառյալ կոնսյերժ ծառայությունը՝ Telegram, Viber մեսենջերներում, +995706070309 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով:
Mastercard World Black Edition պրեմիումքարտապաններին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել Chatbot Consierge ծառայությունից. սա պարզ և հարմարավետ ծառայություն է քարտապանի և Mastercard Consierge-ի անձնական օգնականների պրոֆեսիոնալ թիմի միջևհեռահար շփման համար՝ շաբաթական 7 օր, օրը 24 ժամ՝ առանց տոների և հանգստյան օրերի: Chatbot Consierge ծառայությունը դյուրին է օգտագործման մեջ. Բանկի հաճախորդին անհրաժեշտ է բջջային հեռախոսից մուտք գործելhttps://konsierge.com/lite.htmlկայք, ընտրել հարմար մեսենջեր, սեղմելկոճակը և անցնել նշված հղումով՝ գրանցվելու համար: Հաջորդիվ, հաճախորդը պետք է մուտքագրի իր բջջային հեռախոսի համարը և քարտի համարի առաջին 6 թվանշանները, հաստատի հեռախոսի համարը SMS հաղորդագրության կոդով, վերադառնա մեսենջեր և սկսի օգտագործել Chatbot Consierge-ը: Հաճախորդը կարող է հարցում ուղարկել կոնսյերժներին առցանց Chatbot Consierge-ի միջոցով ընտրված մեսենջերով, +37441121362 հեռախոսահամարով կամ [email protected]էլ. փոստով: Mastercardքարտապաններնունեն հնարավորություն ընտրելու 4 մեսենջերներից ՝ WhatsApp, Telegram, Viber, Facebook Messenger:
Visa Chatbot և Chatbot Consierge ծառայությունների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում հետևյալ հղումներով՝ Visa Infinite քարտերի համար՝https://www.vtb.am/am/private/details/,Visa Signature քարտերի համար՝https://www.vtb.am/am/privilege/details/2/և Mastercard World Black Edition քարտերի համար՝ https://www.vtb.am/am/privilege/details/1/ կամ զանգահարելով «Պրիվիլեգիա» մասնաճյուղ՝+374(10) 606090 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: