Հայաստան այս տարվա հունվար-մարտ ամիսներին ժամանել է 86 հազար 524 զբոսաշրջիկ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գերակշիռ մասը տեղավորվել է բարեկամի, հարազատի տանը կամ վարձու բնակարաններում:
ArmLur.am-ը պարզեց, որ Հայաստան Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 90.880-ով պակասել է: Անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին ՀՀ ՌԴ-ից այցելել է 121 հազար 93 զբոսաշրջիկ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 30 հազար 213: Բացի այս, 984-ով պակսել են Ֆրանսիայից, 1099՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից 3212-ով պակասել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 39 հազար 293-ով պակասել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Ի դեպ, անցյալ տարի 1116-ով պակասել է Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը եւս նվազել է՝ 1531-ով նվազել է:
Եթե նախորդ տարվա աաջին երեք ամիսներին Հայաստան այցելել է 10 հազար 925 իրանցի զբոսաշրջիկ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 9394 այն դեպքում, երբ իրանցի տուրիստներն ամենաշատն էին ՀՀ գալիս: Բայց այս դեպքում կորոնավիրուս վարակն իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության ոլորտի վրա։ Ի դեպ, սովորաբար մարտի 15-ից սկսած՝ իրանցիները Հայաստան էին գալիս Նովրուզը նշելու համար:
Սակայն ըստ մասնագետների՝ կորոնավիրուսը չի նահանջել Իրանում, այս պատճառով է, որ Նովրուզի օրերին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվեց: Բայց չնայած սրան՝ այս օրերին էլ մայրաքաղաքի փողոցներում հնարավոր է հանդիպել իրանցիների։
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան