Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսեմ ընտրություններից հետո. Տիգրան Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել ենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է ընտրական ցուցակը, որտեղ, սակայն, ընդգրկված չէ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը: Վերջինս հայտարարություն է տարածել, ոևտեղ ասվում է.

«Որոշում եմ կայացրել, որ առաջիկա ընտրություններում մեր կուսակցության նախընտրական ցուցակում չեմ լինելու: Դրանով հանդերձ՝ պահպանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը` հորդորելով ընտրություններում քվեարկել մեր կուսակցության օգտին:

Սա է այն ընտրությունը, որն ապահովելու է մեր երկրի ժողովրդավարության անշրջելիությունն ու ինքնիշխանության պահպանումը, ինչը կենսական կարևորություն ունի մեր պետության հետագա զարգացման համար:

Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին կխոսեմ ընտրություններից հետո՝ առայժմ միայն հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար եմ համարում կենտրոնանալ ՀՀ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա»:




Լրահոս