Ճգնաժամը սպառնում է Հայաստանի պետականությանը. ռուս քաղաքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճգնաժամը սպառնում է Հայաստանի պետականությանը՝ ստեղծելով նոր պատերազմի, տնտեսական ճգնաժամի, քաղաքական անկայունության մարտահրավերներ: Այսօր Երևանում անցկացված քննարկմանը հայտարարեց ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Նրա խոսքով, Հայաստանում անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավում շեշտը պետք է դրվի ոչ թե ով է հաղթելու, այլ երկրի ճակատագիրը պետք է լինի գլխավորը։

«Մենք գիտենք, որ Հայաստանի տարբեր մասերում ստիպված են կանգնել ռուս զինվորականները, խաղաղապահները։ Ռուս խաղաղապահներ կան Աբխազիայում, Օսեթիայում, Արցախում։ Մենք գիտենք, որ իրավիճակը դժվար է Դոնբասում:  Հայաստանում այսօր ընթացող գործընթացները նման են ռուսաստանյան զարգացումներին, կան մարդիկ, որ ասում են պետք է դիմակայել թշնամուն, մի մասն էլ ասում է, պետք է օգնել, քանի որ մեզ մոտ՝ Ռուսաստանում ամեն ինչ չէ, որ լավ է»,- ընդգծեց ռուս քաղաքագետը:

Նա նշեց, որ Ադրբեջանի դիրքերն  ավելի բարենպաստ են, քանի որ իր բնակչության թիվը մեծանում է, մինչդեռ Հայաստանի բնակչությունը, տարբեր պատճառներով՝ ոչ միայն արտագաղթի, այլև ցածր ծնելիության, կրճատվում է, ինչը լուրջ խնդիր է ու չի կարող իր ազդեցությունը չունենալ ապագայի վրա:




Լրահոս