«Բաբաջանյան-Շիրինյան» ժողովրդավարական դաշինքի անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում դրական գնահատեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված առաջարկը, որը ենթադրում է դիտորդներ տեղայալ հայ-ադրբեջանական սահմանին: Քաղաքագետը կարծում է, թե առկա է հարցի կարգավորման երեք տարբերակ:
«Կա երեք տարբերակ. առաջինը ՀԱՊԿ-ի տարբերակն է, ըստ որի օրը երեք անգամ պետք է զանգահարենք նրանց, նրանք էլ դեմքի լուրջ արտահայտությամբ տեսակետ հայտնեն: Տարբերակ երկուսն այն է, որ առաջարկում են գործել ըստ ռազմական կանոնագրքի, այն է՝ սկզբից զգուշացում, ապա նախազգուշական կրակոց, ապա չեզոքացնող կրակոց եւ ապա լիկվիդացում: Եթե մենք դրան պատասխանենք ռազմական կանոնագրքի համապատասխան, ապա կհայտնվենք այնպիսի իրավիճակում, որ ստիպված գնալու ենք խնդրենք, որ մեզ փրկեն», – նշեց նա:
Քաղաքագետի խոսքով, երրորդ տարբերակն էլ հենց վարչապետի պաշտոնակատարի առաջարկած տարբերակն է:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան