Ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է.Որտե՞ղ են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ու Սյունիքից ընտրված պատգամավորները, որոնք հպարտորեն հայտարարում էին, որ Սյունիքն անվտանգ է, հող չի հանձնվել թշնամուն։ Ինչո՞ւ Սյունիքում չեն եւ զորավիգ չեն բլոկադայի մեջ հայտնված բնակիչներին: Մինչ ՔՊ-ականներն իրենց առաջնորդի գլխավորությամբ պոպուլիստական հայտարարություններ կանեն եւ կատարվածի մեղքը կբարդեն նախկինների վրա, Սյունիքի գյուղերը մնացել են ռուս սահմանապահների հույսին:

Եվ հարց է, թե ճանապարհը բացվելուց հետո քանի մարդ է մնալու ապրելու զինաթափված ու հայաթափված գյուղերում:

Երեկոյան լուր ստացանք, որ ռուս սահմանապահները շրջափակման մեջ են վերցրել ադրբեջանական 75 զինծառայողի, որոնք համարձակվել են խախտել ՀՀ սահմանը եւ փակել միջպետական ճանապարհը, որն իրենց հսկողության տակ է։

Ամբողջական հոդվածը՝ այսօրվա համարում։




Լրահոս