ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նա ընտրեց հայրենիքը, այլ ոչ թե իր ընտանիքը. ով է Վարընկաթաղի բարձունքը գրաված հերոս Կարենը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարեն Մհերի Բեգլարյանը ծնվել է 1997թ. հունվարի 8-ին  Լեռնային Ղարաբաղի  Ստեփանակերտ քաղաքում: Կարենը դեռ մանկուց աշխույժ, ակտիվ երեխա է եղել եւ մշտապես աչքի է ընկել իր հայրենասիրությամբ: Կարենը մասնագիտությամբ հետախույզ էր եւ շատ էր սիրում իր մասնագիտությունը: Եվ երբ 2020թվականի սեպտեմբերի 27-ին սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմը նա առաջին իսկ րոպեից մեկնել է առաջնագիծ, նույնիկս հաշվի չառնելով, որ տունը թողնում է առանց տղամարդու՝ կնոջը հղի:

Կարենի բոցկլտացող աչքերում նահանջ բառը տեղ չուներ, նա իր հավատարիմ ընկերների հետ կարողացել էր գրավել Հակոբ Կամարի (Վարընկաթաղ) կոչվող բարձունքը, որի պաշտպանության ժամանակ էլ հոկտեմբերի 6-ին ծանր վիրավորվել էր, իսկ ահա հոկտեմբերի 10-ին այդպես էլ գիտակցության չգալով անմահացել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս