Պաշտպանության փոխնախարար, Ռազմական ոստիկանության նախկին պետ Վովա Գասպարյանին
ուղղված ”Հրապարակ”-ի թղթակցի
դիտարկումը, թե, չնայած Սեյրան Օհանյանի մարդկային որակներին, թույլ ֆիգուր է համարվում՝
որպես պաշտպանության նախարար, Գասպարյանը, մինչև հոգու խորքը վիրավորված, արձագանքել
է. ”Փնտրեք մի լավ շտանգիստի ու բերեք-նշանակեք պաշտպանության
նախարար, թող մեծ ծանրություն բարձրացնի, օլիմպիական չեմպիոն դառնա, ասեք՝ նա ուժեղ
նախարար է: Ի՞նչ է նշանակում «թույլ», Դուք կարծում եք՝ մարդ, որ կռվել է թշնամու դեմ,
նրա կենսագրությունը կարա թո՞ւյլ լինի: Թույլ ասողները երևի թուլա են, դրա համար էլ
թուլի նման են խոսում, ուրիշ բան չեմ կարա ասեմ, ո՞նց կարան հերոս տղային, նա Արցախի
հերոս է, պատերազմ է անցել, նա մահի աչքերի մեջ է նայել… ի՞նչ է նշանակում «թույլ»,
ով չաղ ա՝ էն ուժե՞ղ ա”,- մեջբերում է թերթը:
Հրապարակ. Սեյրան Օհանյանին թույլ ասողները երևի թուլա են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ