Լուսանկարն արվել է Շիրակի մարզում
Շիրակի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Աշոտ Գ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի ավտոճանապարհին վթարի է ենթարկվել եւ հայտնվել նոր կառուցվող ճանապարհի մեջտեղում: Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել, թե երբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը:
Ալիս Բեյբության (54 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակելը մերժելու մասին որոշում կայացվում է, եթե`
անձը չունի կենսաթոշակի իրավունք,
կենսաթոշակի իրավունք ունեցող անձը, ըստ Հայաuտանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,
ներկայացված փաստաթղթերը եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի տվյալները բավարար չեն անձին կենսաթոշակ նշանակելու համար:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակ նշանակելու համար բնակության վայրի մասին տեղեկանք չի պահանջվում, բավարար են անձնագրում քաղաքացու անձնական տվյալների եւ նրա հաշվառման վայրի մասին նշում պարունակող էջերի պատճենները:
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե որ փաստաթղթերը ենթակա չեն ապոստիլով վավերացման:
Դիանա Հակոբյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ապոստիլով վավերացման ենթակա են`
1) դիվանագիտական կամ հյուպատոսական գործակալների տված փաստաթղթերը,
2) առեւտրային կամ մաքսային գործունեության հետ ուղղակիորեն կապված վարչական փաստաթղթերը:
Կոնվենցիայի անդամ պետությունների իրավասու մարմինների՝ տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ իրենց լիազորությունների շրջանակներում տրված փաստաթղթերը, որոնք վավերացված են ապոստիլով, Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում են վավեր առանց հյուպատոսական վավերացման կամ այլ լրացուցիչ օրինականացման:
Վերը նշված փաստաթղթերի՝ ապոստիլով վավերացված լինելը պարտադիր է, եթե Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Հայաստանի Հանրապետության միջազգային այլ պայմանագրերով վերացվել, պարզեցվել է օրինականացման ընթացակարգը, կամ փաստաթուղթն ազատվել է օրինականացումից:
Ապոստիլով չեն վավերացվում պաշտոնական այն փաստաթղթերը, որոնք ուղարկվում են «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիային միացած ԱՊՀ անդամ երկրներ, ինչպես նաեւ Բուլղարիա, Լիտվայի եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված մի շարք այլ երկրներ: Եթե պետությունը Հաագայի կոնվենցիայի անդամ չէ, ապա փաստաթղթերի օրինականացումը (լեգալիզացիա) կատարվում է հյուպատոսական ճանապարհով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առանձին փաuտաթղթերի իuկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոuտիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով։s