Նոյեմբերյանում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը:

Աղաբաբյանին ավագանու 12, իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացնող Կարեն Աբազյանին 9 անդամ ձայն տվեց: Նշենք, որ ընտրության արդյունքներով՝ «Ապրելու երկիրն» ու «Հանուն հանրապետության» կուսակցությունները ավագանու 6, իսկ ՔՊ-ն 9 մանդատ էին ստացել:

ArmLur.am-ն ավելի վաղ էր գրել, որ Նոյեմբերյանում ոչ իշխանական երկու ուժերը, նախապես ունեցած պայմանավորվածության համաձայն, կոալիցիա կկազմեն՝ չեզոքացնելով ՔՊ-ի թեկնածուի շանսերը: Մեր ունեցած տեղեկություններով՝ երբ արդեն հայտնի են եղել ընտրության արդյունքները, Աղամյանի ու Աղաբաբյանի շտաբի ներկայացուցիչները հանդիպել են ու վերահաստատել՝ հետընտրական կոալիցիան ուժի մեջ է, ու Նոյեմբերյանում 43-57 տոկոս հարաբերակցությամբ համայնքապետ կընտրվի «Հանուն հանրապետություն» ու «Ապրելու երկիր» կուսակցությունների կոնսեսուսային թեկնածուն:

Սևակ Վարդումյան 




Լրահոս