Նախատոնական և տոնական օրերին սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հրամանով՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2021 թ. դեկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ից մինչև 15.00-ը, սահմանվել է հերթապահություն, տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսային հսկողության, մաքսանենգության դեմ պայքարի, տեղեկատվական տեխնոլոգիաների, հետաքննության և օպերատիվ-հետախուզության, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։

ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:




Լրահոս