2022 թվականը կարող է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտ դառնալ․ ԱՀԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում եկել են այն եզրահանգման, որ 2022 թվականը կարող է կորոնավիրուսի պանդեմիայի ավարտ դառնալ։ Նշենք, որ կորոնավիրուսն արդեն հասցրել է աշխարհում խլել շուրջ 5.6 մլն մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ «Մենք հույս ունենք, որ այս հիվանդությունը կդառնա թեթեւ եւ այն կկարողանանք հեշտությամբ կանխել ու բուժել»,- այս մասին բրիֆինգին ասել է ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանը։ Իսկ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյսուսն իր հերթին հայտարարել է, որ Չինաստանը, որտեղ 2019 թվականի վերջին առաջինը հայտնաբերվեց Sars-COV-2-ը, պետք է դրա ստեղծման վերաբերյալ տրամադրի տվյալներ։

«Եթե մենք վիրուսի փոխանցումը հասցնենք մինիմումի, ապա կկարողանանք վերջ դնել պանդեմիային»,- հայտարարել է Թեդրոս Ադան Գեբրեյսուսը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ կորոնավիրուսի նոր շտամը՝ <«Օմիկրոնը» կարող է հոսպիտալացման եւ մահերի դեպքերի թվի աճ առաջացնել։

Ս․Հ․




Լրահոս